Պակիստանում երեխան կտրել է իր ձեռքը և ափսեով մատուցել հոգևորականին
ՀասարակությունՊակիստանում 15-ամյա Մուհամեդ Անվարը ափսեոսվ իմամին՝ մուսուլման հոգևորականին է մատուցել սեփական կտրված ձեռքը:
«Ռադիովեստի»-ն հայտնում է, որ երեխայի ընտանիքն ու հարևանները դա անվանել են աստծո հանդեպ իրական սիրո դրսևորում:
Հայտնի է, որ երեխան սխալ է թույլ տվել աղոթքի ժամանակ, ինչից հետո նրան հայտարարել են Մուհամեդ մարգարեի թշնամի: Իր մեղքը քավելու ու հալածանքից ազատվելու համար պակիստանցի Մուհամեդը որոշել է իր ձեռքը մատուցել հոգևորականին: Այժմ մարդիկ սկսել են նրան ողջունել փողոցում:
Russia Today-ը հայտնում է, որ երեխային նման քայլի «դրդած» հոգևորականին ձերբակալել են: