Մոլորակի բնակչության կեսից ավելիի համար համացանցը հասանելի չէ. զեկույց
ՀասարակությունԵրկիր մոլորակի բնակչության կեսից ավելին` 4 միլիարդ 200 միլիոն մարդ, մատչում չունի դեպի համացանց ու չի կարողանում օգտվել վիրտուալ տիրույթում առաջարկվող ծառայություններից:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, այս են վկայում Համաշխարհային բանկի ամենամյա զեկույցում ներկայացված տվյալները:
Փաստաթղթի հեղինակներն արձանագրել են, որ համացանցից զրկված մարդկանց ամենամեծ թիվը գրանցվել է Հնդկաստանում, որին հաջորդում են Չինաստանն ու Ինդոնեզիան:
Նրանք նաև նշել են, որ մոլորակի ներկայիս բնակչության միայն 15 տոկոսը (1.1 մլրդ մարդ) հնարավորություն ունի օգտվել արագ ինտերնետ կապից: