Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի կանխարգելման աշխատանքները
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 20 վարչական արձանագրություն: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնարարվել է այս ուղղությամբ ավելի ակտիվացնել աշխատանքները:
«Անընդհատ պետք է իրազեկել մեր համաքաղաքացիներին, որ ոչ սահմանված վայրերում աղբը թափելու համար կարող են ենթարկվել վարչական տույժի: Ու սրա նպատակը, ինչպես բազմիցս եմ ասել, բնավ տույժերի կիրառումը չէ, այլ այն, որ յուրաքանչյուրը գիտակցի ու զգա պատասխանատվության իր բաժինը մեր քաղաքի նկատմամբ: Երևանը բոլորիս մեծ տունն է, ու մեզանից յուրաքանչյուրն իր մասով է պարտավոր պահպանել մեր տան մաքրությունը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: