«Զվարթնոց»-ի հին մասնաշենքը հնարավոր է վերականգնել առանց բարդությունների. մասնագետ
ՀասարակությունՃարտարապետ Մհեր Չերքեզյանը կարծում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը կարելի է վերականգնել առանց բարդությունների: Հին շենքից վնասված է միայն երկու հենարան էստակադայի տակ, սակայն դրանք վերականգնման առումով ոչ մի բարդություն չեն ներկայացնում: Նույնիսկ խնդիր չի ներկայացնում շենքի սեյսմիկ անվտանգության ապահովումը: «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին ճարտարապետն ասաց հունվարի 18-ին տեղի ունեցած ասուլիսին:
«Կառույցի վնասված մասերի վերականգնումն իրենից խնդիր չի ներկայացնում, կարելի է այն հարմարեցնել ժամանակակից նորմատիվներին: Շենքի նորմատիվների համապատասխանեցման վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ են արվել, բայ սեփականատերն այդ առաջարկները, կարծես թե, չի էլ դիտարկում»,- ասաց Չերքեզյանը:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ երբ, քանդվում են այդպիսի շենքերը, լավ կլինի, որ նախապես լինեն քննարկումներ, պարզաբանումներ:
«Ես չգիտեմ, թե դրանց փոխարեն ինչ կլինի: Ես լսեցի Երևանի գլխավոր Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի խոսքը, որ Զվարթնոցի շենքը խախուտ է և հնարավոր է՝ որոշ ժամանակ անց քանդվի: Ես չեմ կարող վիճարկել այս հայտարարությունը, պետք է դրա համար փաստեր ունենամ: Բայց նաև լսել եմ, որ Ֆրանսիայում ապրող մի հայ ճարտարապետ ներկայացրել է ճարտարապետական նախագիծ, որով կարելի է ինչ-որ չափով պահպանել համալիրի որոշակի մասեր»,- ասաց նախագահը:
Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հունվարի 13-ին, նշել էր, որ հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանությանարևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկականվիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տրվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը: