Հունվարի 20-24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ
ՀասարակությունՀանրապետության տարածքում հունվարի 20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-ին կնվազի 4-6 աստիճանով: