Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Գերհուզականությունը...

Հայերը նորից ընկնում են գերհուզականության հետևից ու մոռանում ցանկացած երևույթին երկկողմանի նայել փորձելու ունակության մասին: Հիմա Արամի փողոցի շենքի քանդելն է հունից հանել շատերին, ընդ որում, սա հենց էմոցիանալ բնույթ է կրում: Միգուցեև և մարդիկ ճիշտ են, բայց էմոցիաների չափը, աստիճանը, երևույթին գերողբերգական երանգներ տալը ...

Եկեք սկզբից սթափ փորձենք նայել. շենքը կառուցում են, այդ շենքում ապրում են, շենքը կանգուն է մնում 50, 100, 200, երբեմն՝ ավելի, երբեմն էլ՝ պակաս տարիներ և ի վերջո կարող է փլվել: Կարող է և չփլվել, բայց յուրաքանչյուր շինության համար վաղ թե ուշ գալու է մի շրջան, երբ այդ շինությունը կարող է դառնալ վտանգավոր: Եվ երբ շենքը փլվում է, նման դեպքերում կարող են մարդիկ էլ վնասվել, նույնիսկ զոհեր լինել: Իսկ մարդկային կյանքը կամ թեկուզ մարդկանց առողջությունը հնություններից ու պատմական արժեքներից գոնե ավելի կարևոր է,  իմ կարծիքով, թե՞ ես սխալվում եմ: Եթե սխալվում եմ, կներեք:

Ես ստույգ չգիտեմ՝ շենքը վտանգ ներկայացնում էր, թե չէ, դա մասնագետները կիմանան ու դրանից է կախված այն հարցը, թե՞ արժե հայհոյել քանդողներին, թե՞ ոչ: Եթե վտանգավոր էր, ուրեմն չարժե: Հնարավոր է նաև, որ շենքը ոչ մի վտանգ չէր ներկայացնում և, այդքանով հանդերձ, քանդեցին: Այդտեղ արդեն կմնա ասել՝ ամո՛թ քաղաքային իշխանություններին, և բոլոր քննադատությունները միանգամայն տեղին են:

Բայց մի բան էլ կա՝ քննադատելիս էլ եկեք գերողբերգական երանգներ չհաղորդենք մեր խոսքին և մեր քաղաքի գույները արհեստականորեն լրիվ սևացված չներկայացնենք: Օրինակ, սոցիալական ցանցում բազմաթիվ գրառումներ եմ արդեն տեսել հետևյալ ոճի մեջ՝ «Հռոմից ավելի հին քաղաքում ոչ մի հին շենք չմնաց, նույնիսկ 100 կամ 50 տարվա շենք չմնաց»:

Հարգելինե՛րս, ուրեմն նման հայտարարություններ անելուց առաջ, խնդրո՛ւմ եմ, մի՛ զլացեք և մի փոքր ուսումնասիրեք մեր քաղաքին վերաբերող նյութերը, որոնք համացանցում էլ հասանելի են  ու կտեսնեք, որ Երևանում այսօր կան տասնյակ շենքեր, որոնք ոչ միայն 50, այլ մոտ 100 տարեկան են, դեռ մի քիչ էլ ավելի: Այդ շենքերի կողքով դուք միգուցե ամեն օր անցնում եք: Մի փոքր հուշում անեմ, օրինակ՝ Աբովյան փողոցի շենքերի մի զգալի մասը բավականին հին է՝ մոտ մեկդարյա, այդ թվում՝ թիվ 1 հիվանդանոցի շենքը, ԵՊՀ-ի «սև» մասնաշենքը և մի շարք այլ շենքեր: Այնպես որ, մենք մեր քաղաքում զբոսաշրջիկներին, բացի Հյուսիսային պողոտայից, այլ բաներ ունենք ցույց տալու, հավատացեք:

Կարեն Վարդանյան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան