Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհը շրջանցող նորակառույց 3.2 կիլոմետր երկարությամբ ճանապարհն ընդգրկվեց կառավարության սահմանած ճանապարհների պահպանման և շահագործման ցանկում: Կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց. «Նախագծի ընդունման նպատակն է ապահովել նորակառույց ճանապարհի երթևեկության անվտանգությունը»:
Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհը գտնվում էր ադրբեջանական զինուժի անմիջական դիտակետում և պարբերաբար հակառակորդը կրակ էր բացում այնտեղով երթևեկող ավտոմեքենաների ուղղդությամբ: Նոր ճանապարհը, որտեղ կառուցվել է նաև անվտանգությունն ապահովող պատ, շրջանցում է նախկին մայրուղին: