Դինքի հիշատակին արարողություն է տեղի ունեցել նրա հայրենի Մալաթիայում
ՀասարակությունՊոլսահայ մտավորական, «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան 9-րդ տարելիցը նշել է նրա ծննդավայրում` Մալաթիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ի հիշատակ Դինքի` Մալաթիայում զգալի թվով մարդիկ հավաքվել են հենց այն տան առջև, որտեղ մինչև յոթ տարեկան ապրել է պոլսահայ մատվորականը: Հավաքվածների անունից ելույթ ունեցող Հուսամեթին Քուրուլթայը նշել է, որ Դինքի սպանությամբ մարդկությունը կորցրեց իր քաջ զավակին, ով կյանքը նվիրել էր հանուն այն գաղափարի, որ բոլոր ճնշվածներն ու հալածվածներն իրենց կյանքը պատվով ապրեն:
«Արդեն 9 տարի է` մեր ցավն ու զայրույթը չի պակասում: Մենք կրկին այստեղ ենք` ասելու, որ մեր հույսը չի պարտվի ժամանակին»,- նշել է նա: