Կառավարության օպտիմալացման շուրջ քննարկումներ չեն եղել դեռեւս
ՀասարակությունՀՀ կառավարության օպտիմալացման շուրջ քննարկումներ գործադիրում դեռևս չեն եղել: Արմենպրեսի հաղորդմամբ՝ այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Հարցին՝ կառավարությունում օպտիմալացումն ինչպիսի բնույթ է կրելու՝ նախարարը հակիրճ պատասխանեց. «Կառավարության օպտիմալացման ուղղությամբ քննարկումներ դեռևս չեն եղել»: