Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ, կառավարության նախաձեռնությամբ, կթողարկվի տասը հազար շիշ հոբելյանական կոնյակ: Այդ առթիվ ԱՀ կառավարությունը հայտարարել է կոնյակի անվան ընտրության բաց մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Հաղթող տարբերակի հեղինակը կստանա դրամական մրցա նակ: Առաջարկներն ընդունվում են մինչև հունվարի 28-ը ներառյալ՝ info@gov.nkr.am էլեկտրոնային հասցեով:
Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կոնյակի վաճառքից ստացված ողջ շահույթն ուղղվելու է պաշտպանության բանակի կարողությունների ամրապնդմանը: Լրացուցիչվ պարզաբանումների համար առաջարկվում է կապվել կառավարության աշխատակազմի հետ՝ 047-96-10-05 հեռախոսահամարով: