Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»


Իրանում ՀՀ դեսպանը կարևորում է հայ-իրանական տնտեսական բազմակողմ համագործակցության զարգացումը

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել իրանական ISNA լրատվական գործակալությանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից: Հարցազրույցը ներկայացվում է ստորև:

- Ինչպե՞ս եք գնահատում Իրան-Հայաստան հարաբերությունները:

- Հայ-իրանական հարաբերությունները խարսխված են մի կողմից երկու ժողովուրդների հարուստ պատմական անցյալի, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների, մյուս կողմից՝ արդեն վերջին տասնամյակների ընթացքում ձևավորված հարևան երկրների միջև հաստատված ջերմ և բարիդրացիական միջպետական կապերի վրա։

Այս տարիների ընթացքում և՛ Հայաստանը, և՛ Իրանը բախվել են տարբեր մարտահրավերների։ Բավական է միայն հիշել անկախացումից հետո էներգետիկ և տրանսպորտային շրջափակման հետևանքով Հայաստանում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական կացությունը և պատերազմական վիճակը՝ կապված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հետ։ Այսօր բոլորն են հիշում, թե ինչպես էր այդ պայմաններում Իրանը Հայաստանի համար դարձել ուղղակի «կյանքի ճանապարհ»։ Իսկ Ղարաբաղի հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը խաղաղ գործընթացի կարևորագույն երաշխիքներից մեկն էր և այսօր էլ մն ում է այդպիսին։

Անշուշտ հիշատակության արժանի է նաև արևմուտքի կողմից Իրանը մեկուսացնելու, ֆինանսական և տնտեսական պատժամիջոցների ենթարկելու ողջ ժամանակահատվածում Հայաստանի կողմից ցուցաբերված բարեկամական վերաբերմունքը և միջազգային զանազան ատյաններում դրսևորած իրանանպաստ քաղաքական դիրքրոշումը։

Եվ վերջապես բոլորովին պատահական չէ, որ Հայաստանն այն երկրների շարքում էր, որ առաջիններից մեկը ողջունեց Վիեննայում Իրանի և «5+1» խմբի կողմից ընդունած միջազգային համաձայնությունը, ինչի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Կարելի է, իհարկե, հանգամանորեն ներկայացնել Հայաստանի անկախացումից հետո մեր երկու երկրների համատեղ անցած ողջ ժամանակաշրջանը, այդ ընթացքում կատարված մեծ ծավալի աշխատանքը, սակայն իրականության դեմ չմեղանչելու համար ուզում եմ նշել, որ հայ-իրանական միջպետական հարաբերությունների տնտեսական բաղադրիչը զգալիորեն զիջում է քաղաքականին։ Այդ իսկ պատճառով իմ՝ ՀՀ դեսպանի պարտականությունների անցնելու առաջին օրվանից դեսպանության գործունեությունը նպատակաուղղված է ՀՀ նախագահի և կառավարության՝ այս ուղղությամբ տրված առաջադրանքների կատարման ակտիվացումը մեր երկկողմ աշխատանքային հարաբերությունների օրակարգի կարևոր մասը դարձնելուն։

Հարկ եմ համարում նշել, որ երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար այսօր կան մի շարք նախադրյալներ։ Առաջինը Իրանի դեմ սահմանված ֆինանսական և տնտեսական պատժամիջոցների վերացման հարցն է, մի բան, որ հնարավորություն է տալիս մեծացնել առևտրաշրջանառության ծավալները, իրականացնել ներդրումային ծրագրեր և ֆինանսական հնարավորություն է ստեղծում տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար։ Երկրորդը Հայաստանի անդամակցությունն է Եվրասիական Տնտեսական Միությանը։ Այս առումով Հայաստանը Իրանի համար ձեռք է բերում ԵԱՏՄ հետ տնտեսական ինտեգրման, կապող օղակի և մեկնարկային հարթակի դեր։ Ավելորդ չէ հիշել, որ Հայաստանը միակ ԵԱՏՄ անդամ պետությունն է, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ:

Մի հանգամանք ևս. Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, միաժամանակ արտոնյալ առևտրային ռեժիմներ ունի ԵՄ 28 երկրների հետ։ Այսինքն Հայաստանում արտադրված որոշակի ապրանքներ արտոնյալ պայմաններով կարող են առաքվել ԵՄ անդամ երկրներ:

Այսքանից հետո մեզ մնում է լավագույնս իրազեկել գործարարներին՝ ստեղծված բարենպաստ պայմանները առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու համար։ Իհարկե երկու կողմերի պետական մարմինները ևս բավարար ջանքեր պետք է ներդնեն տնտեսական հարաբերությունների մակարադակն իրապես բարձրացնելու համար։

-Իսկ այս ուղղությամբ երկու երկրների պետական մարմինների կողմից ի՞նչ աշխատանք է արվում։

- Նախ բավականաչափ արդյունավետ է աշխատում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը, որը համակարգում է գործադիր իշխանության բոլոր օղակների գործունեությունը։ Տնտեսական հարաբերությունների խնդիրները համակողմանիորեն քննարկվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Իրան և ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի Հայաստան կատարած այցերի շրջանակներում։ Այս ընթացքում տեղի են ունեցել նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի և էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի այցերը Իրան, որոնց ընթացքում քննարկվել են բազմաթիվ տնտեսակ ան երկկողմ ծրագրեր։ Մասնավորապես, այս քննարկումների արդյունքում է, որ արդեն վերսկսվել է Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը կատարվում է իրանական կողմի վարկավորմամբ։

Առանձնահատուկ հիշատակության է արժանի 2015թ. նոյեմբերի 9-ի ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում տեղի ունեցած Իրան-Հայաստան գործարար համաժողովը, որն աննախադեպ էր երկու կողմերի գործարարների մասնակցության ակտիվության մակարդակով։ Հայաստանի կողմից համաժողովին ներկա էին 50, իսկ Իրանի կողմից՝ շուրջ 300 գործարարներ։ Եվ այսօր համաժողովի շրջանակում կայացած համաձայնությունների արդյունքում համագործակցության առանձին ծրագրերի քննարկումներն ընթացքի մեջ են։ Անհրաժեշտ է նշել, որ հա մաժողովի աշխատանքներին մասնակցում էին և ելույթներ ունեցան ՀՀ էկոնոմիկայի  նախարար Կարեն Ճշմարիտյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեն։ Դեսպանությունը շարունակելու է հետևողական աշխատանքները գործարարների իրազեկման, ՀՀ օրենսդրության, գործարար միջավայրի վերաբերյալ համակողմանի տեղեկատվության  տրամադրման և գործարար կապերի ստեղծմանն աջակցելու ուղղությամբ։

Առջևում խոշոր և կարևոր ծրագրեր կան։ Դա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծման խնդիրն է (ավտոճանապարհ, երկաթգիծ, բեռնահամալիր և այլ ենթակառուցվածքներ), Արաքս գետի վրա նախատեսվող Մեղրիի ՀԷԿ-ը, Մեղրիի ժամանակակից մաքսատունը և այլն։

Կարևոր է նաև տնտեսական բազմակողմ համագործակցության զարգացումը։ Քննարկման փուլում է Իրան-Հայաստան-Վրաստան տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցության ապահովման խնդիրը։

Իսկ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Երևանում կայացավ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որի օրակարգն ընդգրկում է երկկողմ համագործակցության խնդիրների չափազանց լայն շրջանակ։

- Ի՞նչ փուլում են գտնվում կողմերի միջև ստորագրված հուշագրերն ու պայմանագրերը:

- Մինչ այսօր ստորագրվել են 150-ից ավելի փաստաթղթեր։ Ընդունված համաձայնագրերը, պայմանագրերը և հուշագրերը ստեղծում են բավականաչափ հուսալի իրավապայմանագրային հիմք։ Սրանք ներառում են երկու կողմերի քաղաքական, տնտեսական և հումանիտար հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Սա իհարկե չի նշանակում, որ այս ոլորտում անելիքներ չկան:

Տասնյակ փաստաթղթեր գտնվում են քննարկման փուլում։ Խոսքը վերաբերում է և՛ կոնկրետ տնտեսական ծրագրերին, և՛ տարբեր ոլորտներում (էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, հաղորդակցություն, կապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակույթ, կրթություն, քաղաքաշինություն, սպորտ) համագործակցության և իրավահարաբերությունների կարգավորման հարցերին։

Կան ծրագրեր, որոնց քննարկման գործընթացը չափազանց երկար պատմություն ունի, սակայն կարծում եմ, որ վերջին շրջանի քաղաքական իրողությունները դրանց իրականացումն ավելի իրատեսական են դարձնում։

- Ինչպե՞ս եք գնահատում Իրանի և Հայաստանի պաշտոնյաների այցելությունները, և ապագայում ի՞նչ այցեր կարող ենք սպասել:

- Որոշ այցերի մասին ես արդեն խոսեցի, և դրանք վերաբերում էին տնտեսական հարաբերությունների ոլորտին։ Սակայն դա փոխայցելությունների ողջ շրջանակը չի ներկայացնում։ Մասնավորապես 2015թ. հունվարին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան այցելեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Ամռանը Երևանում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70 ամյակին նվիրված խորհրդաժողովին մասնակցելու նպատակով` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերով, երկօրյա այցով Երևանում էր ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջաննաթին:

Առողջապահության բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ քննարկվեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի 2015թ. դեկտեմբերի 13-15-ը Թեհրան կատարած այցի ժամանակ:

Տեղի են ունեցել բազմաթիվ պետական պաշտոնյաների, պատվիրակությունների և մասնագիտական աշխատանքային խմբերի այցելություններ:

Ինչ վերաբերում է 2016-ին, քանի դեռ վերջնական որոշումներ կայացված չեն, չէի  ցանկանա սպասվող փոխայցելությունների մասին տվյալներ բերել, սակայն վստահ եմ, որ տեղի կունենան քաղաքական կարևոր նշանակություն ունեցող մի շարք այցելություններ, ինչպես նաև երկու կողմերի կառավարությունների և պետական այլ մարմինների ներկայացուցիչներ ակտիվորեն կշփվեն և կօգտագործեն համագործակցության բոլոր հնարավորությունները:

- Ո՞րոնք են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները այլ երկրների նկատմամբ:

- Հայաստանը վարում է բազմավեկտոր և ընդգրկուն արտաքին քաղաքականություն և ունի միջազգային ներգրավվածության բարձր մակարդակ։ Մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա խարսխված կարգավորումն է։ Եվ այս հարցում կարևոր է Իրանի վարած հավասարակշռված քաղաքականությունը, որը դարձել է տարածաշրջանային կայունության կարևոր գործոններից մեկը։ Հայտնի է, իհարկե, որ հայկական կողմի՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լո ւծելու սկզբունքային դիրքորոշումը համարժեք պատասխան վերաբերմունքի չի արժանանում Ադրբեջանի կողմից։ Վերջինիս կողմից հրադադարի պարբերաբար խախտման մարտավարությունը, այդ թվում՝ հայկական բնակավայրերի գնդակոծումը խոշոր տրամաչափի զենքերով, նպատակամղված են վիժեցնելու խաղաղ կարգավորման գործընթացը։ Եվ հենց այս պատճառով է, որ չափազանց մեծ կարևորություն է ձեռք բերում միջազգային հանրության սկզբունքային վերաբերմունքը տվյալ հակամարտությունը քաղաքական միջոցներով լուծելու հարցում։ Ի դեպ այստեղ տեղին է նշել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, մի բան, որ վկայում է բարդագույն խնդիրներն ու տևական դիմակայության հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու իրատեսությունը, եթե իհարկե կողմերն անկեղծ ու բավարար ջանք են գործադրում դրա համար։

Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում հարևան  պետությունների, մասնավորապես, Իրանի և Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը և համագործակցության շրջանակների ընդարձակումը։ Արտաքին քաղաքականության այս ուղղությունը կենսական նշանակություն ունի ՀՀ համար՝ հաշվի առնելով մեր մեկ այլ հարևան պետության՝ Թուրքիայի կողմից միջպետական սահմանն անօրինական կերպով փակ պահելու հանգամանքը և ԼՂ հակամարտության առկայությունը։

ՀՀ արտաքին քաղաքականության մեկ այլ կարևոր ուղղություն է ՌԴ հետ ռազմավարական համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման գործընթացներին ակտիվ մասնակցությունը։ Հայաստանը նաև կարևորում է ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության շարունակականությունը, ինչպես նաև ԵՄ հետ համագործակցության սերտացումը։ Այս առումով նշեմ, որ վերջերս ազդարարվել է ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր փաստաթուղթ ստորագրելու մասին  բանակցությունների մեկնարկի մասին։ Նախատեսվում է, որ այդ փաստաթուղթը որակական նոր մակարդակի կբարձրացնի ՀՀ-ԵՄ հա րաբերությունները։

- Ինչպե՞ս եք գնահատում Միջին Արևելքի և մասնավորապես Սիրիայի իրադարձությունները:

- Հայաստանի համար Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունների կարևորությունը պայմանավորված է մերձավորարևելյան տարածաշրջանի հարևան լինելու հանգամանքով և այնտեղ ծավալվող գործընթացների` միջազգային քաղաքականության վրա ունեցած ազդեցությամբ: Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ բազմաբնույթ կապերով կապված է եղել Մերձավոր Արևելքի երկրների հետ, հիմնել է ստվար համայնքներ, իր գործուն մասնակցությունն է ունեցել տարածաշրջանի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:

Այս առումով մենք խորապես մտահոգված ենք Սիրիայում և Իրաքում շարունակվող բախումներով, ստեղծված հումանիտար ճգնաժամով, ահաբեկիչների գործողությունների հետևանքով ունեցած բազմաթիվ զոհերով և պատճառված ավերածություններով: Սիրիացի բարեկամ ժողովրդի համար ներկայումս ծանր ժամանակաշրջան է և այդ դժվարությունները կիսում է նաև սիրիահայությունը: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ երբ 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը, սիրիացի ժողովուրդը օգնության ձեռք մեկնեց ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին և Սիրիան դարձավ նրանց ապաստանն ու երկրորդ հայրենիքը: Պատահական չէ, որ Հայաստանի իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում սիրիահայության խնդիրները: Հայաստանը նաև հազարավոր սիրիահայ փախստականների է ընդունել և կառավարությունը գործադրում է ջանքեր նրանց հոգսերը Հայաստանում թեթևացնելու և համակողմանի աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Ի դեպ, Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը արդեն մի քանի տարի է միակ գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունն է Հալեպում:

Ըդնհանուր առմամբ, մեզ մտահոգում են Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության խնդիրները, որոնք հաճախ են հարձակման թիրախ դառնում ծայրահեղականների կողմից: Այս առումով շնորհակալ ենք Սիրիայի կառավարությանը՝ սիրիահայ համայնքի և Սիրիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:

Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, իրոք ողբերգություն է: Մենք ցանկանում ենք, որ բարեկամ Սիրիան շուտ հաղթահարի դժվարությունները և վերադառնա բնականոն կյանք, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը: Այս ճգնաժամի հաղթահարումը և խաղաղության հաստատումը հնարավոր են բռնությունների դադարեցման, հրադադարի հաստատման, բոլոր շահագրգիռ ու կառուցողական ուժերի միջև քաղաքական բանակցությունների իրականացման միջոցով:

- Ձեր տեսակետը տարածաշրջանում ահաբեկչության ծավալման և աշխարհի համար դրա սպառնալիքների նկատմամբ, և Հայաստանը ի՞նչծրագրեր ունի ահաբեկչական խմբերի ավելացմանը դիմագրավելու համար:

- Ահաբեկչությունը, որը չի ճանաչում որևէ կրոն, ազգություն և աշխարհագրական սահմաններ, սպառնալիք է ամբողջ քաղաքակիրթ մարդկության համար: Եվ հավատացեք դա բնավ չափազանցություն չէ, հաշվի առնելով այդ անդրազգային չարիք-երևույթի առջև բացված մեծ հնարավորությունները տեղեկատվական տեխնոլոգիաների արդի դարաշրջանում: Կարծում եմ, որ ամբողջ աշխարհը պետք է միասնական լինի «Իսլամական Պետության» և նման այլ ահաբեկչական կառույցների դեմ առանց նախապայմանների պայքարի հարցում և միջազգային իրավունքն էլ լիովին ընձեռում է այդ հնարավորությունը: Ռազմական պայքարից բացի նախ և առաջ անհրաժեշտ է վերջ դնել ահաբեկչական կառույցներին տարբեր տեղերից հատկացվող ֆինանսական հոսքերին, իրականացնել համալիր կրթական, մշակութային և քարոզչական միջոցառումներ ահաբեկիչների գաղափարախոսության տարածմանը հակազդեցություն ցուցաբերելու համար:

Ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունից Մերձավոր Արևելքում մեծ զրկանքներ են կրել նաև էթնիկ և կրոնական փոքրամասնությունները: Միջազգային ատյաններում Հայաստանը հետևողականորեն բարձրաձայնել է Մերձավոր Արևելքում ծայրահեղականների բռնությունների հետևանքով ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարմանը վերջ դնելու անհրաժեշտության մասին։

Մենք այսօր Սիրիայում և Իրաքում կրկին տեսնում ենք մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություններ: 1915թ. իրականացված մեկուկես միլիոն հայերի Ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից ահաբեկչության ու ծայրահեղականության դրսևորում էր: Ցավոք, Հայոց ցեղասպանության անպատժելիությունը ծնեց նոր հանցագործություններ ուղղված՝ մարդկության և քաղաքակրթության դեմ, ինչի վկայությունն են  նաև այսօր ահաբեկիչների կողմից իրականացվող դաժան ոճրագործությունները: Հայաստանը մշտապես դատապարտել է ծայրահեղականների կողմից իրականացվող մարդատյաց հա նցագործությունները և գտնում է, որ խնդիրն այնպիսի կարևորություն է ստացել, որ ժամանակն է մի կողմ դնել բոլոր երկրների ու քաղաքական ուժերի այլ տարաձայնություններն ու հակասությունները և միասնական, սկզբունքային վերաբերմունք դրսևորել համընդհանուր պայքարի և արմատական գործողությունների համար:

Նացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոն