Yerevan, 26.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իրանում ՀՀ դեսպանը կարևորում է հայ-իրանական տնտեսական բազմակողմ համագործակցության զարգացումը

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել իրանական ISNA լրատվական գործակալությանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից: Հարցազրույցը ներկայացվում է ստորև:

- Ինչպե՞ս եք գնահատում Իրան-Հայաստան հարաբերությունները:

- Հայ-իրանական հարաբերությունները խարսխված են մի կողմից երկու ժողովուրդների հարուստ պատմական անցյալի, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների, մյուս կողմից՝ արդեն վերջին տասնամյակների ընթացքում ձևավորված հարևան երկրների միջև հաստատված ջերմ և բարիդրացիական միջպետական կապերի վրա։

Այս տարիների ընթացքում և՛ Հայաստանը, և՛ Իրանը բախվել են տարբեր մարտահրավերների։ Բավական է միայն հիշել անկախացումից հետո էներգետիկ և տրանսպորտային շրջափակման հետևանքով Հայաստանում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական կացությունը և պատերազմական վիճակը՝ կապված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հետ։ Այսօր բոլորն են հիշում, թե ինչպես էր այդ պայմաններում Իրանը Հայաստանի համար դարձել ուղղակի «կյանքի ճանապարհ»։ Իսկ Ղարաբաղի հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը խաղաղ գործընթացի կարևորագույն երաշխիքներից մեկն էր և այսօր էլ մն ում է այդպիսին։

Անշուշտ հիշատակության արժանի է նաև արևմուտքի կողմից Իրանը մեկուսացնելու, ֆինանսական և տնտեսական պատժամիջոցների ենթարկելու ողջ ժամանակահատվածում Հայաստանի կողմից ցուցաբերված բարեկամական վերաբերմունքը և միջազգային զանազան ատյաններում դրսևորած իրանանպաստ քաղաքական դիրքրոշումը։

Եվ վերջապես բոլորովին պատահական չէ, որ Հայաստանն այն երկրների շարքում էր, որ առաջիններից մեկը ողջունեց Վիեննայում Իրանի և «5+1» խմբի կողմից ընդունած միջազգային համաձայնությունը, ինչի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Կարելի է, իհարկե, հանգամանորեն ներկայացնել Հայաստանի անկախացումից հետո մեր երկու երկրների համատեղ անցած ողջ ժամանակաշրջանը, այդ ընթացքում կատարված մեծ ծավալի աշխատանքը, սակայն իրականության դեմ չմեղանչելու համար ուզում եմ նշել, որ հայ-իրանական միջպետական հարաբերությունների տնտեսական բաղադրիչը զգալիորեն զիջում է քաղաքականին։ Այդ իսկ պատճառով իմ՝ ՀՀ դեսպանի պարտականությունների անցնելու առաջին օրվանից դեսպանության գործունեությունը նպատակաուղղված է ՀՀ նախագահի և կառավարության՝ այս ուղղությամբ տրված առաջադրանքների կատարման ակտիվացումը մեր երկկողմ աշխատանքային հարաբերությունների օրակարգի կարևոր մասը դարձնելուն։

Հարկ եմ համարում նշել, որ երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար այսօր կան մի շարք նախադրյալներ։ Առաջինը Իրանի դեմ սահմանված ֆինանսական և տնտեսական պատժամիջոցների վերացման հարցն է, մի բան, որ հնարավորություն է տալիս մեծացնել առևտրաշրջանառության ծավալները, իրականացնել ներդրումային ծրագրեր և ֆինանսական հնարավորություն է ստեղծում տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար։ Երկրորդը Հայաստանի անդամակցությունն է Եվրասիական Տնտեսական Միությանը։ Այս առումով Հայաստանը Իրանի համար ձեռք է բերում ԵԱՏՄ հետ տնտեսական ինտեգրման, կապող օղակի և մեկնարկային հարթակի դեր։ Ավելորդ չէ հիշել, որ Հայաստանը միակ ԵԱՏՄ անդամ պետությունն է, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ:

Մի հանգամանք ևս. Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, միաժամանակ արտոնյալ առևտրային ռեժիմներ ունի ԵՄ 28 երկրների հետ։ Այսինքն Հայաստանում արտադրված որոշակի ապրանքներ արտոնյալ պայմաններով կարող են առաքվել ԵՄ անդամ երկրներ:

Այսքանից հետո մեզ մնում է լավագույնս իրազեկել գործարարներին՝ ստեղծված բարենպաստ պայմանները առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու համար։ Իհարկե երկու կողմերի պետական մարմինները ևս բավարար ջանքեր պետք է ներդնեն տնտեսական հարաբերությունների մակարադակն իրապես բարձրացնելու համար։

-Իսկ այս ուղղությամբ երկու երկրների պետական մարմինների կողմից ի՞նչ աշխատանք է արվում։

- Նախ բավականաչափ արդյունավետ է աշխատում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը, որը համակարգում է գործադիր իշխանության բոլոր օղակների գործունեությունը։ Տնտեսական հարաբերությունների խնդիրները համակողմանիորեն քննարկվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Իրան և ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի Հայաստան կատարած այցերի շրջանակներում։ Այս ընթացքում տեղի են ունեցել նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի և էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի այցերը Իրան, որոնց ընթացքում քննարկվել են բազմաթիվ տնտեսակ ան երկկողմ ծրագրեր։ Մասնավորապես, այս քննարկումների արդյունքում է, որ արդեն վերսկսվել է Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը կատարվում է իրանական կողմի վարկավորմամբ։

Առանձնահատուկ հիշատակության է արժանի 2015թ. նոյեմբերի 9-ի ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում տեղի ունեցած Իրան-Հայաստան գործարար համաժողովը, որն աննախադեպ էր երկու կողմերի գործարարների մասնակցության ակտիվության մակարդակով։ Հայաստանի կողմից համաժողովին ներկա էին 50, իսկ Իրանի կողմից՝ շուրջ 300 գործարարներ։ Եվ այսօր համաժողովի շրջանակում կայացած համաձայնությունների արդյունքում համագործակցության առանձին ծրագրերի քննարկումներն ընթացքի մեջ են։ Անհրաժեշտ է նշել, որ հա մաժողովի աշխատանքներին մասնակցում էին և ելույթներ ունեցան ՀՀ էկոնոմիկայի  նախարար Կարեն Ճշմարիտյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեն։ Դեսպանությունը շարունակելու է հետևողական աշխատանքները գործարարների իրազեկման, ՀՀ օրենսդրության, գործարար միջավայրի վերաբերյալ համակողմանի տեղեկատվության  տրամադրման և գործարար կապերի ստեղծմանն աջակցելու ուղղությամբ։

Առջևում խոշոր և կարևոր ծրագրեր կան։ Դա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծման խնդիրն է (ավտոճանապարհ, երկաթգիծ, բեռնահամալիր և այլ ենթակառուցվածքներ), Արաքս գետի վրա նախատեսվող Մեղրիի ՀԷԿ-ը, Մեղրիի ժամանակակից մաքսատունը և այլն։

Կարևոր է նաև տնտեսական բազմակողմ համագործակցության զարգացումը։ Քննարկման փուլում է Իրան-Հայաստան-Վրաստան տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցության ապահովման խնդիրը։

Իսկ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Երևանում կայացավ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որի օրակարգն ընդգրկում է երկկողմ համագործակցության խնդիրների չափազանց լայն շրջանակ։

- Ի՞նչ փուլում են գտնվում կողմերի միջև ստորագրված հուշագրերն ու պայմանագրերը:

- Մինչ այսօր ստորագրվել են 150-ից ավելի փաստաթղթեր։ Ընդունված համաձայնագրերը, պայմանագրերը և հուշագրերը ստեղծում են բավականաչափ հուսալի իրավապայմանագրային հիմք։ Սրանք ներառում են երկու կողմերի քաղաքական, տնտեսական և հումանիտար հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Սա իհարկե չի նշանակում, որ այս ոլորտում անելիքներ չկան:

Տասնյակ փաստաթղթեր գտնվում են քննարկման փուլում։ Խոսքը վերաբերում է և՛ կոնկրետ տնտեսական ծրագրերին, և՛ տարբեր ոլորտներում (էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, հաղորդակցություն, կապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակույթ, կրթություն, քաղաքաշինություն, սպորտ) համագործակցության և իրավահարաբերությունների կարգավորման հարցերին։

Կան ծրագրեր, որոնց քննարկման գործընթացը չափազանց երկար պատմություն ունի, սակայն կարծում եմ, որ վերջին շրջանի քաղաքական իրողությունները դրանց իրականացումն ավելի իրատեսական են դարձնում։

- Ինչպե՞ս եք գնահատում Իրանի և Հայաստանի պաշտոնյաների այցելությունները, և ապագայում ի՞նչ այցեր կարող ենք սպասել:

- Որոշ այցերի մասին ես արդեն խոսեցի, և դրանք վերաբերում էին տնտեսական հարաբերությունների ոլորտին։ Սակայն դա փոխայցելությունների ողջ շրջանակը չի ներկայացնում։ Մասնավորապես 2015թ. հունվարին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան այցելեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Ամռանը Երևանում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70 ամյակին նվիրված խորհրդաժողովին մասնակցելու նպատակով` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերով, երկօրյա այցով Երևանում էր ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջաննաթին:

Առողջապահության բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ քննարկվեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի 2015թ. դեկտեմբերի 13-15-ը Թեհրան կատարած այցի ժամանակ:

Տեղի են ունեցել բազմաթիվ պետական պաշտոնյաների, պատվիրակությունների և մասնագիտական աշխատանքային խմբերի այցելություններ:

Ինչ վերաբերում է 2016-ին, քանի դեռ վերջնական որոշումներ կայացված չեն, չէի  ցանկանա սպասվող փոխայցելությունների մասին տվյալներ բերել, սակայն վստահ եմ, որ տեղի կունենան քաղաքական կարևոր նշանակություն ունեցող մի շարք այցելություններ, ինչպես նաև երկու կողմերի կառավարությունների և պետական այլ մարմինների ներկայացուցիչներ ակտիվորեն կշփվեն և կօգտագործեն համագործակցության բոլոր հնարավորությունները:

- Ո՞րոնք են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները այլ երկրների նկատմամբ:

- Հայաստանը վարում է բազմավեկտոր և ընդգրկուն արտաքին քաղաքականություն և ունի միջազգային ներգրավվածության բարձր մակարդակ։ Մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա խարսխված կարգավորումն է։ Եվ այս հարցում կարևոր է Իրանի վարած հավասարակշռված քաղաքականությունը, որը դարձել է տարածաշրջանային կայունության կարևոր գործոններից մեկը։ Հայտնի է, իհարկե, որ հայկական կողմի՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լո ւծելու սկզբունքային դիրքորոշումը համարժեք պատասխան վերաբերմունքի չի արժանանում Ադրբեջանի կողմից։ Վերջինիս կողմից հրադադարի պարբերաբար խախտման մարտավարությունը, այդ թվում՝ հայկական բնակավայրերի գնդակոծումը խոշոր տրամաչափի զենքերով, նպատակամղված են վիժեցնելու խաղաղ կարգավորման գործընթացը։ Եվ հենց այս պատճառով է, որ չափազանց մեծ կարևորություն է ձեռք բերում միջազգային հանրության սկզբունքային վերաբերմունքը տվյալ հակամարտությունը քաղաքական միջոցներով լուծելու հարցում։ Ի դեպ այստեղ տեղին է նշել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, մի բան, որ վկայում է բարդագույն խնդիրներն ու տևական դիմակայության հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու իրատեսությունը, եթե իհարկե կողմերն անկեղծ ու բավարար ջանք են գործադրում դրա համար։

Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում հարևան  պետությունների, մասնավորապես, Իրանի և Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը և համագործակցության շրջանակների ընդարձակումը։ Արտաքին քաղաքականության այս ուղղությունը կենսական նշանակություն ունի ՀՀ համար՝ հաշվի առնելով մեր մեկ այլ հարևան պետության՝ Թուրքիայի կողմից միջպետական սահմանն անօրինական կերպով փակ պահելու հանգամանքը և ԼՂ հակամարտության առկայությունը։

ՀՀ արտաքին քաղաքականության մեկ այլ կարևոր ուղղություն է ՌԴ հետ ռազմավարական համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման գործընթացներին ակտիվ մասնակցությունը։ Հայաստանը նաև կարևորում է ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության շարունակականությունը, ինչպես նաև ԵՄ հետ համագործակցության սերտացումը։ Այս առումով նշեմ, որ վերջերս ազդարարվել է ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր փաստաթուղթ ստորագրելու մասին  բանակցությունների մեկնարկի մասին։ Նախատեսվում է, որ այդ փաստաթուղթը որակական նոր մակարդակի կբարձրացնի ՀՀ-ԵՄ հա րաբերությունները։

- Ինչպե՞ս եք գնահատում Միջին Արևելքի և մասնավորապես Սիրիայի իրադարձությունները:

- Հայաստանի համար Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունների կարևորությունը պայմանավորված է մերձավորարևելյան տարածաշրջանի հարևան լինելու հանգամանքով և այնտեղ ծավալվող գործընթացների` միջազգային քաղաքականության վրա ունեցած ազդեցությամբ: Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ բազմաբնույթ կապերով կապված է եղել Մերձավոր Արևելքի երկրների հետ, հիմնել է ստվար համայնքներ, իր գործուն մասնակցությունն է ունեցել տարածաշրջանի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:

Այս առումով մենք խորապես մտահոգված ենք Սիրիայում և Իրաքում շարունակվող բախումներով, ստեղծված հումանիտար ճգնաժամով, ահաբեկիչների գործողությունների հետևանքով ունեցած բազմաթիվ զոհերով և պատճառված ավերածություններով: Սիրիացի բարեկամ ժողովրդի համար ներկայումս ծանր ժամանակաշրջան է և այդ դժվարությունները կիսում է նաև սիրիահայությունը: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ երբ 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը, սիրիացի ժողովուրդը օգնության ձեռք մեկնեց ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին և Սիրիան դարձավ նրանց ապաստանն ու երկրորդ հայրենիքը: Պատահական չէ, որ Հայաստանի իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում սիրիահայության խնդիրները: Հայաստանը նաև հազարավոր սիրիահայ փախստականների է ընդունել և կառավարությունը գործադրում է ջանքեր նրանց հոգսերը Հայաստանում թեթևացնելու և համակողմանի աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Ի դեպ, Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը արդեն մի քանի տարի է միակ գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունն է Հալեպում:

Ըդնհանուր առմամբ, մեզ մտահոգում են Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության խնդիրները, որոնք հաճախ են հարձակման թիրախ դառնում ծայրահեղականների կողմից: Այս առումով շնորհակալ ենք Սիրիայի կառավարությանը՝ սիրիահայ համայնքի և Սիրիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:

Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, իրոք ողբերգություն է: Մենք ցանկանում ենք, որ բարեկամ Սիրիան շուտ հաղթահարի դժվարությունները և վերադառնա բնականոն կյանք, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը: Այս ճգնաժամի հաղթահարումը և խաղաղության հաստատումը հնարավոր են բռնությունների դադարեցման, հրադադարի հաստատման, բոլոր շահագրգիռ ու կառուցողական ուժերի միջև քաղաքական բանակցությունների իրականացման միջոցով:

- Ձեր տեսակետը տարածաշրջանում ահաբեկչության ծավալման և աշխարհի համար դրա սպառնալիքների նկատմամբ, և Հայաստանը ի՞նչծրագրեր ունի ահաբեկչական խմբերի ավելացմանը դիմագրավելու համար:

- Ահաբեկչությունը, որը չի ճանաչում որևէ կրոն, ազգություն և աշխարհագրական սահմաններ, սպառնալիք է ամբողջ քաղաքակիրթ մարդկության համար: Եվ հավատացեք դա բնավ չափազանցություն չէ, հաշվի առնելով այդ անդրազգային չարիք-երևույթի առջև բացված մեծ հնարավորությունները տեղեկատվական տեխնոլոգիաների արդի դարաշրջանում: Կարծում եմ, որ ամբողջ աշխարհը պետք է միասնական լինի «Իսլամական Պետության» և նման այլ ահաբեկչական կառույցների դեմ առանց նախապայմանների պայքարի հարցում և միջազգային իրավունքն էլ լիովին ընձեռում է այդ հնարավորությունը: Ռազմական պայքարից բացի նախ և առաջ անհրաժեշտ է վերջ դնել ահաբեկչական կառույցներին տարբեր տեղերից հատկացվող ֆինանսական հոսքերին, իրականացնել համալիր կրթական, մշակութային և քարոզչական միջոցառումներ ահաբեկիչների գաղափարախոսության տարածմանը հակազդեցություն ցուցաբերելու համար:

Ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունից Մերձավոր Արևելքում մեծ զրկանքներ են կրել նաև էթնիկ և կրոնական փոքրամասնությունները: Միջազգային ատյաններում Հայաստանը հետևողականորեն բարձրաձայնել է Մերձավոր Արևելքում ծայրահեղականների բռնությունների հետևանքով ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարմանը վերջ դնելու անհրաժեշտության մասին։

Մենք այսօր Սիրիայում և Իրաքում կրկին տեսնում ենք մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություններ: 1915թ. իրականացված մեկուկես միլիոն հայերի Ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից ահաբեկչության ու ծայրահեղականության դրսևորում էր: Ցավոք, Հայոց ցեղասպանության անպատժելիությունը ծնեց նոր հանցագործություններ ուղղված՝ մարդկության և քաղաքակրթության դեմ, ինչի վկայությունն են  նաև այսօր ահաբեկիչների կողմից իրականացվող դաժան ոճրագործությունները: Հայաստանը մշտապես դատապարտել է ծայրահեղականների կողմից իրականացվող մարդատյաց հա նցագործությունները և գտնում է, որ խնդիրն այնպիսի կարևորություն է ստացել, որ ժամանակն է մի կողմ դնել բոլոր երկրների ու քաղաքական ուժերի այլ տարաձայնություններն ու հակասությունները և միասնական, սկզբունքային վերաբերմունք դրսևորել համընդհանուր պայքարի և արմատական գործողությունների համար:

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead