Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


«Կդառնաս շարքային ընդդիմադիր». Սերժ Սարգսյանի ակնարկը Ռոբերտ Քոչարյանին

Հայ քաղաքական միտքը վերջին շրջանում հաճախակի քոչարյանական քոմենթների շրջապտույտում է հայտնվում, ընդ որում, երկրորդ նախագահն ու իր գրասենյակը այնպիսի ջանասիրությամբ են մեկնաբանում այս կամ այն Ճ կլասի գործչի հայտարարությունները, որ մի պահ թվում է՝ գործ ունես ոչ թե երկրորդ նախագահի, այլև սմարթֆոնով սրա-նրա ֆեյսբուքյան գրառումների տակ կայացող 16-ամյա լատինատառ հայրենասերի հետ: Թե ով է այդքան իջեցրել նախկին նախագահի ինստիտուտի նշաձողը՝ կիմանան Քոչարյանն ու իր թիմը, բայց այն, որ վերջին շրջանի հրապարակային երկխոսությունները ցրեցին խորհրդավորության այն մշուշը, որ այս կամ այն չափով առկա էր Ռոբերտ Քոչարյանի անձի շուրջ, խոսուն փաստ է: Քոչարյանի գրասենյակը, տիրաժավորելով նախկին նախագահի պատասխանները այս կամ այն նախարարին կամ պատգամավորին, ոչ թե վերջիններիս նշաձողը բարձրացրեց երկրորդ նախագահի աստիճանին, այլ՝ ընդհակառակը, Քոչարյանին իջեցրեց նրանց մակարդակին: Չհասկանալով այս պարզ իրողությունը և նման անգրագետ կերպով կազմակերպելով նրա վերադարձը մեծ քաղաքականություն՝ նշանակում է բռնաբարել դասական PR-ի կանոնները: Իսկ այժմ՝ Քոչարյանի քաղաքական հավակնությունների և նրան հղված երկու կարևորագույն «մեսիջների» մասին: Առաջին լուրջ հղումը Քոչարյանին Սերժ Սարգսյանը տվեց նախկինում երկրորդ նախագահի հովանավորությունը վայելով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի շուրթերով: Վերջինս հայտարարեց. Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականություն վերադառնալու համար «պետք է թակի ՀՀԿ-ի դուռը և թույլտվություն վերցնի Կարեն Կարապետյանից ու ՍԱՍ-ի Արտակից»: Ակնարկը բավական պարզ էր և թափանցիկ, սակայն իրեն հատուկ ջանասիրությամբ Քոչարյանի գրասենյակը, համապատասխան քաղաքական հետևությունների փոխարեն, «ձեռնամարտի» բռնվեց Ադիբեկյանի հետ: Ամիսներ անց երկրորդ «մեսիջը» չուշացավ. ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը աղմկահարույց հայտարարություն արեց՝ նախագահի կամ վարչապետի պաշտոնին հավակնողների ուղին անցնելու է Մելիք- Ադամյան փողոցով: Այս հայտարարությունն արվեց ՀՀԿ երիտթև - Քոչարյան «փոխհրաձգության» ամենաթեժ պահին, արվեց բաց տեքստով, առանց ավելորդ սեթևեթանքների: Այդ ակնարկները ակնհայտորեն Քոչարյանին ուղղված զգուշացումներ են. փորձում են նրան հասկացնել, որ քաղաքականություն վերադառնալու դեպքում իրեն սպասվում է շարքային ընդդիմադիրի կարգավիճակ, ինչպես ժամանակին ինքը սպառնաց Լևոն Տեր-Պետրոսյանին: Ինչ արած, ինչպես ասում են՝ դարձ ի շրջանս յուր... Ինչ վերաբերվում է Քոչարյանի հայտարարություններին և քաղաքական հավակնություններին, ապա ակնհայտ է, որ նա բավարարված չէ իշխանությունում ունեցած իր դերով: Քոչարյանի՝ իշխանավարության պուտինյան սցենարի տապալումից հետո նա իր տեղը մի տեսակ չի գտնում քաղաքական արևի տակ: Մամուլում նրա հաճախակի դարձած փնթփնթոցները մի տեսակ չբավարարված պարտատիրոջ տպավորություն են թողնում: Ըստ էության հենց այդպես էլ կա. Քոչարյանը Սերժ Սարգսյանից հետ է պահանջում իր պարտքերը: Ընդ որում՝ դա արվում է փոխադարձ կսմթոցների մակարդակում՝ ձեռքի հետ շրջանառելով «իմ օրոք լավ էր» թեզը: Քոչարյանին թվում է, թե ինքը նաև լուրջ քաղաքական հենարան ունի՝ ի դեմս ԲՀԿ-ի և նրա քաղաքական ալյանսի, սակայն առանց ակնոցների անգամ նկատելի է, որ Ծառուկյան - Աբրահամյան խնամիական դուետը Քոչարյանին օգտագործում է որպես «բոբո»՝ Սերժ Սարգսյանի թիմին վախեցնելու և առավելագույն զիջումներ «պոկելու» համար... Բայց այդ մասին, ինչպես ասում են, հաջորդ դասին... Վարուժան Բաբաջանյան
Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ