Բակո Սահակյանը Մելիք Վարդանյանին շնորհել է ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում
ՀասարակությունԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, տարածման եւ զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար փայտարվեստի վարպետ Մելիք Վարդանյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
Այս մասին Արմենպրեսին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: