Սիրո տոնին ընդառաջ. քաղցր ֆոտոշարք
Lifestyle«Հակառակությունն ատելություն է գրգռում, բայց սերը ծածկում է ամեն մի ներհակություն»
Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է:
Բյուզանդական Վաղես կայսրն արիոսական աղանդի հետեւորդ էր եւ հալածում էր քրիստոնյաներին: Դրա համար պատժվում է եւ 378 թվականին սպանվում Աստծուց եղած հրաշքներով: Նրան սպանում են քրիստոնեության համար պայքարած սուրբ նահատակները, որոնց միանում է նաեւ Սուրբ Սարգիսը: (Փավստոս Բուզանդ, IV դպրություն, գլուխ 7) Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Տոնը շարժական է եւ այս տարի նշվում է հունվարի 23-ին:
Ինչ եք կարծում, չարժե մի գեղեցիկ թխվածք պատրաստել սիրելիի համար, կամ ընտանիքի անդամների ու ընկերների համար, դրա միջոցով ասել` որ սիրում եք իրենց: Դե ուրեմն մի հապաղեք, լցրեք սիրո տոնը բոլոր հետաքրքրություններով, քաղցրավենիք պատրաստեք` բաղադրության մեջ օգտագործելով սեր: Իսկ թե ինչպես ձևավորել, կօգնի Orer.am–ը:























