Երեւանում «Սանիթեքի» ավտոմեքենան շրջվել է. կա վիրավոր (ֆոտո)
ՀասարակությունՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 23-ին, ժամը 07.18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թամանցիների եւ Արին-Բերդի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան շրջվել է, ներսում կան արգելափակված քաղաքացիներ, եւ առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «ՄԱՆ» մակնիշի 109 LS 62 համարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 48-ամյա Ա. Զ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղեւոր 23-ամյա Ա. Ա.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, իսկ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, հոսանքազրկել են ավտոմեքենան եւ կատարել ճանապարհին թափված վառելիքի լվացման աշխատանքներ:


