Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


Ապրելու իրավունքը՝ վտանգված

Երբ Հայաստանում սկսեց մոլեգնել տխրահռչակH1N1-ը՝ «խոզի գրիպը», երկրի առողջապահության պատասխանատուները, ինչ-որ տեղ միգուցե նաև ձգտելով սեփական անձերը յուրատեսակ փիառի ենթարկել, սկսեցին ի լուր բոլորի հայտարարել, թե սույն գրիպի տեսակով վարակվածների ողջ բուժումն ու ռեաբիլիտացիան՝ հիվանդի վերականգնումը, դարձել է միանգամայն անվճար, ու պետությունը փորձելու է բացառապես սեփական փողերի հաշվին առողջացնել մեր հիվանդ համաքաղաքացիներին: Նշենք,որ պետության կողմից այս բացառիկ առատաձեռնությունը սահմանված էր միայն կարճ ժամկետի համար՝ հունվարի 1-20-ն ընկած ժամանակահատվածի, որից հետո «խոզագրիպով» հիվանդները, պարզվում է, պարտավորվում էին բացառապես սեփական միջոցների հաշվին բուժվել:

Հրաշալի է, այնպես չէ՞: Ի՞նչ է ստացվում, մի՞թե ոչ այն, որ ում բախտը, եթե հանկարծ չբերի ու վարակվի այդ՝ կյանքի համար խիստ վտանգավոր վարակով, այլևս ուզած-չուզած ստիպված է լինելու դիմել սեփական գրպանի պարունակությանը, նույնիսկ այն պարագայում, երբ նա պարզապես ի վիճակի չէ անելու այդ՝ փող չունենալու միանգամայն բանալ պատճառով: Մ՞իթե սրանով պետությունը, իսկ ավելի կոնկրետ՝ Առողջապահության նախարարությունը, ձեռքերը լվանում է այս ամենից ու մի կողմ քաշվում:

Իհարկե, սույն ոլորտը համակարգողները բերում են այն պատճառաբանությունը, թե այլևս անցյալում է մնացել H1N1-ի այն տարածվածությունը, որ կար ամսի 1-20-ն ընկած ժամանակահատվածում, և, հետևաբար, ամսի 20-ից սկսած՝ մեր պետությունն այլևս պարտավոր չէ «քամուն տալ» սեփական նյութական միջոցները: Իսկ որ սեփական քաղաքացիների վրա փող ծախսելը մեր մի շարք պաշտոնյաների համար նույնացվում է «փողը ջուրը գցելու» արատավոր պրակտիկայի հետ, պարզ է դառնում այն վերաբերմունքից, որ ցուցաբերվում է անվճարունակ հիվանդ քաղաքացիների նկատմամբ.նրանց, բուժվելուց հետո, փաստացի չեն դուրս գրում հիվանդանոցներից՝պարտադրելով բերել և մուծել պահանջվող գումարը …

Ստեղծված անելանելի վիճակից ինչ-որ ելք գտնելու հույսով՝ մի շարք քաղաքացիներ, փորձելով վերականգնել Հայաստանում այլևս «քոռ կոպեկի» արժեք չունեցող ապրելու՝ իրենց բնատուր իրավունքը, դիմում են զանազան խմբագրություններ՝ հույսով, որ սույն խնդիրը վերջապես կբարձրաձայնվի, ու իրենք այլևս ստիպված չեն լինի տասնյակ հազարավոր դրամներ ծախսել՝ իրացնելու համար ապրելու իրավունքը. Հայաստանում խոզագրիպից բուժվելն արժե ուղիղ 170000 դրամ, ինչը, համաձայնե՛ք, մեր շատ ու շատ քաղաքացիների համար բավական զգալի գումար է կազմում, և ամեն մեկը չէ, որ այսօր ընդունակ է միանվագ կերպով հիվանդանոցին վճարել նման գումար: Ուրեմն՝ ի՞նչ է մնում, մի՞թե մեռնելը միայն, թե՞, այնուամենայնիվ, փորձել պայքարել սեփական իրավունքների համար ու հասնել նրան, որ միանգամայն անվճար հիմունքներով տրամադրվի այդ բուժումը՝ առանց որի մարդն ուղղակի կմեռնի:Հետո էլ զարմանում էինք, թե ինչու երկրով մեկ համաճարակ չէր հայտարարվում. մարդիկ «խնայողաբար» էին մոտենում պետական բյուջեի փողերին, թե չէ պատկերացնո՞ւմ եք՝ հայտարարեին համաճարակի մասին, ի՞նչ էր լինելու այդ դեպքում: Էլ չէին կարողանալու մինչև հունվարի 20-ը ժամկետ դնել, ստիպված էին լինելու երկարաձգել անվճար բուժման ճոխ ակցիան: Հետո էլ ասում ենք՝ անխնա են մեր չինովնիկները, տեսնո՞ւմ եք, որ լավ էլ խնայողաբար են մոտենում սեփական բյուջեներին…

Հուսանք, որ գոնե 4-րդ իշխանության՝ այս խնդրի նկատմամբ ունեցած ուշադրությունը կստիպի իշխանության առաջին էշելոններում հանգրվանածներին սթափ գնահատել երկրում ստեղծված իրավիճակն ու երկարաձգել խոզագրիպի դեմ անվճար տրամադրվող բուժօգնությունը: Եթե կուզեք իմանալ, նորմալ երկրում, անկախ այն բանից, թե համաճարակ է, համաճարակ չէ, եթե սոցիալապես անապահով մարդը, զգալով սեփական կյանքի հանդեպ վտանգ, ստիպված դիմում է բժշկի, պետք է բժշկվի միանգամայն անվճար, այլ ոչ թե փող չունենալու պատճառով տառապելով մեռնի: Հետո էլ մեզ սոցիալական երկիր ենք հռչակում՝ հավատարիմ մարդասիրական արժեքներին ու էլի նմանատիպ, իրական կյանքի հետ ոչ մի կապ չունեցող բաների մասին հայտարարում: Ո՞ւր է, չենք տեսնում ձեր սոցիալականությունը, ո՞ւր է կորչել, ո՞ր «ջհանդամի գյոռում»… Ա՜խ, այո՛,ինչպե՞ս չէինք կռահում, չինովնիկական գրասենյակներում՝ երևում է: Դե ուրեմն՝ մի լավ փնտրե՛ք ու գտե՛ք այն, հակառակ պարագայում՝ էլ երես չունենա՛ք երևալ ժողովրդի աչքին…:

Դավիթ Բաբանով

Սիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա