Մոսկվայում վրաերթի են ենթարկել պետավտոտեսուչին, ով ընկել է էստակադայից և մահացել
ՀասարակությունՄեքենայի վարորդը Մոսկվայում վրաերթի է ենթարկել Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության աշխատակցին, ով խոշոր վթար էր գրանցում Երրորդ տրանսպորտային օղակի վրա, որի ընթացքում մի քանի տրանսպորտային միջոց իրար էին բախվել:
Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ոստիկանը հարվածից ընկել է էստակադայից և մահացել է ստացած վնասվածքներից:
Փաստի վերաբերյալ ստուգում է իրականացվում, պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները: