Պիեռ Ռիշարը չեղարկել է ղրիմյան ելույթները
ՀասարակությունՖրանսիացի աշխարհահռչակ դերասան Պիեռ Ռիշարը հրաժարվել է Ղրիմում նախանշված բեմադրությունների անցկացումից, ինչը պայմանավորված է Ուկրաինայի իշխանությունների կողմից գործադրած ճնշմամբ:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, «Պիեռ Ռիչարդ 3-րդ» խորագրով բեմադրությունները պետք է կայանային փետրվարի 10 -ին ու 11-ին` Սևաստոպոլ և Սիմֆերոպոլ քաղաքներում:
Թեև Ռիշարի ներկայացուցիչները դեռևս չեն ներկայացրել բեմադրությունների չեղարկման պաշտոնական պատճառը, այնուհանդերձ, ըստ ռուսական lenta.ru կայքի, տեղեկություններ կան, որ Կիևը կոշտ ու ագրեսիվ նախազգուշացում է հղել Ռիշարին։