15 գեղեցիկ սանրվածք՝ րոպեների ընթացքում. եղեք իքնատիպ (լուսանկարներ)
LifestyleՀռոմեական բաղնիքներում ստրուկ կոսմետոլոգները մերսում էին պատրիկուհիներին, շնորհալի վարպետները վարսերը հարդարելիս մրցակցում էին սանրվածքների իրենց հորինվածքներով: «Ավելի հեշտ էր հաշվել կաղնու կաղինները, քան հռոմեացի կանաց սանրվածքները»: Միջոց էր հորինվել, որը հնարավորություն էր տալիս փոխելու մազերի գույնը՝ մուգից բաց: Դրա պատրաստման գաղտնիքը չի պահպանվել և բացահայտված չէ: Այդ ժամանակներից հռոմեացիները սկսեցին կտրել մազերը: Տղամարդիկ կրում էին կոկիկ, կարճ սանրվածքներ, սափրում էին բեղն ու մորուսը: Ժամանակի ընթացքում Հին Հռոմի վարպետներն ունեցան իրենց սեփական ոճը: Սանրվածքները, որոնք ունեին հունական բնույթ, սկսեցին տարբերվել իրենց լակոնիկությամբ, կոկիկությամբ, բազմազանությամբ (ավելի հնարամիտ էին դառնում հյուսքերի, գանգուրների ձևերը):
ճարտարապետական բարդ կառույցներ հիշեցնող սանրվածքներն արդեն վաղուց անցյալում են: Այսօր ոճաբաններն օգտագործում են հատուկ աքսեսուարներ՝ անհրաժեշտ տեղերում լրացուցիչ ծավալ ստանալու համար: Այնպես որ, նույնիսկ ոչ այնքան խիտ ու երկար մազեր ունենալու պարագայում սանրվածքդ ճոխ տեսք կունենա:
Եվ պարտադիր էլ չէ շտապել գեղեցկության սրահ. րոպեների ընթացքում կարող եք գեղեցիկ սանրվածքներ ստանալ: Իսկ թե ինչպես, կօգնի Ձեզ Orer.am–ը այս ֆոտոշարքով:














