Երևանի քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողներին ապահովել հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները
ՀասարակությունՀամաձայն Երևանի ավագանու կողմից հաստատված պարտադիր բարեկարգման կարգի՝ մայրաքաղաքում գործունեություն իրականացնող տնտեսվարողները ձմռան ամիսներին պարտավոր են ապահովել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները:
Ըստ այդմ քաղաքապետարանը հորդորում է բոլորին պահպանել նշված կարգի պատշաճ իրականացումը: Անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կկիրառվեն տուգանքներ: