Հայաստանը ձգտում է ներդրումներ ներգրավել քաղաքաշինության ոլորտում
ՀասարակությունՀայաստանի կառավարությունը ծրագրում է այս տարվա ընթացքում խթանել քաղաքաշինության ոլորտում ներդրումային միջավայրի գրավչությանը և պարզեցնել կառուցապատման ընթացակարգերը: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը՝ նշված աշխատանքների իրականացումն ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա ծրագրերի թվում:
ՀՀ քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրների թվում նշված ծրագրի ներառումը պայմանավորված է երկրում գրավիչքաղաքաշինական
Ըստ գերատեսչության, կառուցապատման ներդրումային ծրագրերի իրագործման արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է կիրառել համալիր լուծումներ, դրանց ծավալների աճը և շարունակական իրականացումը երաշխավորելու համար: Մասնավորապես` գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է նախատեսել ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության պարտադիր ներգրավվածությունը ավարտված շինարարության ընդունող հանձնաժողովներում` ելնելով շինարարության օբյեկտների օրենսդրությամբ սահմանված ռիսկայնության աստիճանի դասակարգումից:
Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված նորմերը` անհրաժեշտություն կառաջանա պարզեցնել շինարարության իրականացման և տեխնիկական հսկողության լիցենզիաների տրամադրման կարգերը, ինչպես նաև «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված նորմերին համապատասխան` հստակեցնել քաղաքաշինական համալիր փորձաքննության իրականացման կարգը: «Քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային մշակման և մեկ պատուհանից տրամադրման» ներկայումս ավարտված ծրագրին լիարժեք համապատասխանությունն ապահովելու նպատակով` նաև կճշգրտվի կառուցապատման էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման կարգը՝ Համաշխարհային բանկի տրամադրած դրամաշնորհի միջոցներով: