8-ամյա տղան ամուսնացել է 61 տարեկան կնոջ հետ (լուսանկարներ)
LifestyleՀարավաֆրիկյան Հանրապետության քաղաքներից մեկում Սանելե Մասիելա անունով 8 տարեկան տղան ամուսնացել է 5 երեխաների մայր Հելեն Շաբանգուի հետ: Տղայի խոսքով՝ տարօրինակ ամուսնությունը նախնիների կողմից էր իրեն հրամայված, հակառակ դեպքում, աստվածային ուժերը հաշվեհարդար կտեսնեին իր հետ:
Տղայի մայրը պատմել է, որ Սենելեի պապը խնդրել էր թոռնիկին, որ վերջինս պսակադրվի մինչ իր մահը: «Մենք երջանկացրինք մեր նախնիներին, եթե մենք դա չանեինք, ապա մեր ընտանիքին սպասվում էր դժբախտություն», – նշել է տղայի մայրը և ավելացրել, որ այդ ամուսնությունը սոսկ ձևական բնույթ է կրում:
Orer.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում զույգի ամուսնության լուսանկարները:





Անդրանիկ Ջալալյան