Հարսանյաց զգեստները՝ նախկինում և հիմա (լուսանկարներ)
LifestyleՏարբեր հետազոտողներ հարսանեկան զգեստի ծագման մասին տարբեր կարծիքներ են հայտնել: Կարծիք կա, որ նախկինում պսակադրության զգեստը ամենից առաջ հայտնվել է Եվրոպայում նապոլեոնյան ժամանակներում. բայց այդպիսի մոտեցումը կասկածի տեղիք է տալիս. բոլոր ժամանակներում էլ ամուսնացողները առանձնահատուկ, տոնական, «սրբազան» համարվող հագուստ են կրել: Մեր նախնիներն, օրինակ, հարսանեկան արարողության ժամանակ կրել են հատուկ տոնական տարազներ: Հարյուրավոր տարիներ առաջ երիտասարդ աղջիկները հարսանեկան զգեստները կարում էին ծաղիկներից և տերևներից, նրանց վրա մարգարիտներ, խխունջներ և ոսկիներ էին կպցնում` կախված սոցիալական ծագումից և բնակավայրից:
Դեռևս հին Հունաստանում աղջիկները հարսանիքին հագնում էին երկար հարսանեկան զգեստ` «պեպլոս»: Համարվում է, որ ժամանակակից հարսանեկան զգեստների ոճի մեջ մեծ ավանդ է ունեցել Մեծ բրիտանիայի թագուհի Վիկտորիայի հարսանեկան արարողությունը, որ տեղի ունեցավ 1840թ. փետրվարին: Վիկտորիայի հարսանիքից հետո բոլոր հարսնացուները սկսեցին հետևել նրա օրինակին` կրելով նրա հարսանեկան զգեստին նման զգեստներ: Մինչև այսօր էլ Վիկտորիայի կրած հարսանեկան զգեստի ոճը (սեղմիրանով/կորսետով և լայն, ուռուցիկ կիսաշրջասգեստով) համարվում է դասական հարսանեկան զգեստ: Եվրոպայից հարսանեկան այդպիսի զգեստը շուտով մուտք գործեց նաև հայերի կենցաղի մեջ:
Ժամանակի ընթացքում հարսանեկան զգեստը որոշակի փոփոխություններ է կրել: Հայտնի ֆրանսիացի մոդելավորող Կոկո Շանելը ցուցադրեց առաջին կարճափեշ հարսանեկան զգեստները: Սակայն, այդպիսի հարսանեկան զգեստներ միայն դերասաններն ու մոդելներն էին կրում, այդպես էլ տարածում չգտան:
80-ական թթ. տարածում գտան գունավոր հարսանեկան զգեստները` նարնջագույն, դեղին, կարմիր… Հայ առաքելական եկեղեցին դժկամությամբ ընդունեց այս երևույթը: Սակայն հարսանեկան ճերմակ զգեստը միշտ էլ նորաձև է համարվում:
Հարսանեկան հին նկարներ դիտելիս կարելի է նկատել, թե որքան է այդ զգեստը փոփոխությունների ենթարկվել, զարգացում ապրել: Orer.am-ը ներկայացնում է հարսանյաց հին և այժմյան` նորաձև զգեստներ:
Նախկինում





Հիմա









Պատրաստեց Լիանա Կարապետյանը