Ցուրտ, բայց նորաձև. իսկ Դու ի՞նչ ես կրում (լուսանկարներ)
LifestyleԽստաշունչ ձմեռը մեզ ստիպում է ավելի համառ լինել, բայց միևնույն ժամանակ՝ նորաձև: Ձմռան համար դիզայներների առաջարկած թրենդային հագուստները հարուստ են ու բազմազան, ինչպես գույների, այնպես էլ ոճերի առումով: Նրանց ստեղծած կերպարները նման չեն իրար և յուրաքանչյուր կին կարող է գտնել իր համար, այն, ինչը լավագույնս արտահայտում է իր ներաշխարհը, ինչպես նաև ընդգծում է արտաքին գեղեցկությունը:
Նորաձևությունը միայն հագուստից չէ կախված: Մոռացե՛ք դա: Հագուստը ինքնադրսևորման փոքրիկ միջոց է, իսկ ինքը` նորաձևությունը` ոճային ապրելակերպ: Դա արդեն ինքնաբերաբար դառնում է արվեստի մի ճյուղ: Արվեստը մարդու հոգու արտացոլումն է, իսկ նորաձությունը` դրա ոճը որոշող տարրը:
Շատ հայտնի մարդիկ ասել են, որ չեն սիրում հագնել այն, ինչ հագնում է ողջ աշխարհը: Հայտնի է, որ բոլորը հետևում են Յուլիա Ռուտբերգի օրինակին. «հագնել այն, ինչ նորաձև չէ հիմա, այլ այն, ինչն արդեն եղել է նորաձև կամ էլ կրկին կլինի»: Այսպիսով կարելի է լինել յուրահատուկ, հակառակ դեպքում, միաձուլվում ես մասսային:
Orer.am-ը ներկայացնում է ձմեռային նորաձևության այս ֆոտոշարքը, իսկ Դու ի՞նչ ես կրում:






































Պատրաստեց Լիանա Կարապետյանը