Սահմանին դիրքերի առաջխաղացում տեղի չի ունեցել հակառակորդի կողմից
ՀասարակությունՀՀ Պաշտպանության նախարարությունը եւս մեկ անգամ ու պաշտոնապես հերքում է մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե Տավուշի մարզում հակառակորդի կողմից դիրք է գրավվել: «Նման բան տեղի չի ունեցել»: Սա նախարարի կտրուկ պատախանն է:
Ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ասաց, որ երկրի սահմաններն անառիկ են եւ հակառակորդի կողմից դիրքերի առաջխաղացում տեղի չի ունեցել:
«ՀՀ սահմաններն այսօր անառիկ են. զինված ուժերի համապատասխան զորամիավորման կողմից պաշտպանվում են, մեր պաշտպանության ուրվագծում, դիրքերի դասավորության մեջ փոփոխություններ տեղի չեն ունեցել, և հակառակորդի կողմից դիրքերի առաջխաղացում տեղի չի ունեցել»,- ասաց նախարարը: