Գլխավոր հյուպատոսը Հալեպի հայկական դպրոցների տնօրեններին է փոխանցել ՀՀ նախագահի ամանորյա նվիրատվությունները
ՀասարակությունՀալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը հունվարի 25-ին ընդունել է Հալեպի հայկական դպրոցների տնօրեններին: Ներկաներին ուղղված իր խոսքում Տիգրան Գևորգյանը շեշտել է, որ Սիրիայի հայ համայնքի խնդիրները մշտապես մնում են Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և Հայաստանը իր հնարավորությունների սահմաններում աջակցել է և շարունակելու է աջակցել Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներին:
ՀՀ գլխավոր հյուպատոսը իր երախտագիտությունն է հայտնել հայկական դպրոցների ներկայացուցիչներին հայ մանուկներին ու պատանիներին հայեցի դաստիարակելու նվիրական ու ազգանվեր գործունեության համար:
Հանդիպման ընթացքում հյուպատոս Գևորգյանը տնօրեններին փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ամանորյա շնորհավորական ուղերձներն ու դրամական նվիրատվությունները:
Հանդես գալով պատասխան խոսքով՝ ներկաները շնորհակալություն են հայտնել ՀՀ Նախագահին և հայրենի իշխանություններին մշտական ուշադրության և հոգատարության համար: