Ընթացիկ տարում կմեկնարկի «Հին Երևան» ծրագիրը
ՀասարակությունՀՀ կառավարությունը 2016 թվականին նախատեսում է իրականացնել կառուցապատման ներդրումային ծրագրեր: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը՝ այդ ուղղությամբ աշխատանքների իրականացումն ընդգրկված է կառավարության գերակա ծրագրերի թվում:
ՀՀ քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրների թվում նշված ծրագրի ներառման անհրաժետությունը պայմանավորված է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ` ՀՀ-ում կառուցապատման ներդրումային նախաձեռնությունների իրագործման աշխատանքները համակարգելու անհրաժեշտությամբ:
Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է մշակել համապատասխան տարածքների
Ըստ նախարարության, կառուցապատման ներդրումային ծրագրերի իրագործման աշխատանքների հետևողական համակարգումն էական ազդեցություն կունենա այդ ծրագրերի բնականոն ընթացքի և շարունակականության ապահովման տեսանկյունից:
Սպասվում է, որ ընթացիկ տարում կմեկնարկի «Հին Երևան» ծրագիրը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է հին Երևանի քանդված պատմամշակութային շենքերը վերականգնել Աբովյան-Բուզանդ և Արամի փողոց-Կողբացի հատվածներում։ Ծրագրի իրականացման համար 150 միլիոն դոլար է ներդրել շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը: