Պետերբուրգում արգելափակված վերելակից դուրս գալու ժամանակ դեռահաս է զոհվել
ՀասարակությունՊետերբուրգում դեռահասը մահացել է բարձրության մեջ կախված վերելակի խցից դուրս գալու փորձի ժամանակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով Ինտերֆաքսը, հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նյութերով հետևում է, որ 15-ամյա դեռահասը մնացել է վերելակում 6-րդ և 7-րդ հարկերի միջև: Դուրս գալու ինքնուրույն փորձի ժամանակ նա ընկել է հորանը և մահացել: Պարզվում են դեպքի հանգամանքները: