Ադրբեջանցին պատրաստվում էր առեւանգած երեխային Հայաստանի տարածքով Ադրբեջան հասցնել
ՀասարակությունՊետերբուրգում 33-ամյա ադրբեջանցին երկու ընկերների հետ առեւանգել է իր 27-ամյա կնոջը: Այս մասին գրում է «Ռոսբալտ»-ը:
Երիտասարդ կնոջ մոր խոսքով, շուրջ երկու շաբաթ առաջ Վոլխով քաղաքում կովկասցին ծեծել է կնոջն ու իր հետ տարել երեխային: Նա մտադիր էր 9-ամյա տղային Հայաստանի տարածքով Ադրբեջան հասցնել:
Ծեծից հետո կինն ապրել է ծանոթների տանը, իսկ երեխային ամուսնու քրոջ հետ միասին թաքցրել է Վոլխովում: