Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Մի´ ընդարմացրեք բանակը, տիկնայք և պարոնայք

Բանակի մասին շատերն են գրում: Ոմանք դրվատանքով, պաթոսով ու գովերգով, ոմանք՝ սևացնելով ու քննադատելով, և թվում է, թե դա այդպես էլ պետք է լինի: Սակայն հենց այստեղ է աննորմալությունը:  Գուցե շատերը, մանավանդ ՉԾԱՌԱՅԱԾՆԵՐԸ, չեն էլ գիտակցում, թե ինչ է նշանակում բանակ:

Ծառայությունը հեշտ չէ և չի էլ կարող լինել, սակայն դժվար է միայն, ինչպես բանակում է ընդունված ասել, առաջին երկու տարին: Չծառայածները երբեք չեն հասկանա այս արտահայտության իմաստը: Գրեթե ոչ մի ծառայած ծառայությունից հետո ցավով ու ատելությամբ չի հիշում այդ երկու տարիների ընթացքում կատարված և ոչ մի օրը՝ անկախ դժվարությունից, ընդհակառակը,բանակային բոլոր օրերի հիշողությունն իր մեջ յուրօրինակ կարոտախտ ունի:

Կա՞ն արդյոք թերություններ բանակում, իհարկե, կան և բազմաթիվ, սակայն, մյուս կողմից, վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի՝ որպես պետականություն, ամենալուրջ ձեռքբերումը բանակն է իր բոլոր կողմերով հանդերձ, թերևս միակ կառույցը, որը փոքրիշատե կայացած է ու կազմակերպված: Բանակը հազարամյա կարոտի մարմնացում է, ընդ որում,  հազարամյա ոչ թե փոխաբերական ու գեղարվեստական առումով, այլ հենց հազար տարի է՝ Հայաստանը բանակ չի ունեցել և այժմ այն կա: Ավելին, բանակը ոչ թե կա, այլ դարձել է պետականության լինելիության միակ ապացույցը:

Իսկ բանակի թերություննե՞րը, կասեն շատերը, ողբերգական ու հանցագործ դեպքերը: Այո', դրանք նույնպես կան, սակայն բանակում տեղ գտած գրեթե բոլոր արատները երկրի հասարակական կյանքի հետևանք են, եթե կուզեք միջավայրի, խեղված արժեհամակարգերի ու մտածողության արդյունք, և այստեղ բանակն ամենաքիչն է մեղավոր: Խոսել այս մասին, թե ոչ, բավական դժվար խնդիր է, քանի որ հաճախ բանակի թերությունները բարձրաձայնելը ընկալվում կամ ներկայացվում է դավաճանություն, լռել այս մասին, նշանակում է համակերպվել ու թույլատրել թերությունը:

Ո՞րն է այն սահմանը, երբ թերության բարձրաձայնումը հատում է սևացնելու եզրագիծը և որն է այն սահմանը, երբ բանակի դրվատանքը վերածվում է սնապարծ պաթոսի: Չափազանց նուրբ է սահմանը և չափազանց պատասխանատու, քանի որ, սևացնելով բանակը, սևացնում ենք մի ողջ հասարակության, քանի որ բանակը հասարակության հայելին է, ամենաիրական հայելին, որտեղ երևում են հանրության մեջ առկա անգամ ամենաթաքնված թերությունները:

Մյուս կողմից՝ հեռուստաեթերից հնչող  պաթոսով ու դատարկ ներբողներով ի չիք է դառնում խնդրի լուծումը: Բանակը կայանում է անընդհատ, այն կենդանի օրգանիզմ է, մի´ ընդարմացրեք կենդանի մարմինը պոռոտախոս հռետորաբանությամբ, բայց և  մի´ սևացրեք այն զրպարտության ու բանսարկության հասնող թվացյալ «սրտացավությամբ», քանի որ բանակը պաշտպանության նախարարը, շտաբի պետը, երկրի նախագահն ու վարչապետը չեն, բանակն այն հավաքական կերպարն է, որի յուրաքանչյուր շտրիխը ծնվում է հայաստանյան ընտանիքներում:

Շնորհավո´ր , զինվո´ր:

Աղասի Մարգարյան

Օrer.am, վերլուծաբան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան