Տոնական համերգ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում. Նոր Նորք և Ավան վարչական շրջաններ
ՀասարակությունԱվան և Նոր –Նորք վարչական շրջանները Հայոց բանակի 24-րդ տարեդարձի կապակցությամբ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպել էին տոնական համերգային ծրագիր՝ հրավիրված երգիչ-երգչուհիների, պարային, գեղարվեստական խմբերի մասնակցությամբ:

Ուշագրավ ելույթներով Հայոց բանակի տոնը շնորհավորեցին սիրված կատարողներ Սոնա Շահգելդյանը, Դավիթ Հակոբյանը, Կարինե Գևորգյանը, Տաթև Ենգիբարյանը, Անուշիկ Հակոբյանը, Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի ժող. գործիքների համույթը, Տորք Անգեղ մարզադպրոցի Էմբոլադա պարային համույթը, Նոր Նորքի մշակույթի կենտրոնի «Վահագն» դհոլահարների անսամբլը և Ավան վարչական շրջանի «Վերադարձ» երգի-պարի համույթը: Տոնական ծրագիրը վարեց Թեհմինա Հայրապետյանը:

Համերգային ծրագրի ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից շնորհակալագրերով, պատվոգրերով և հուշանվերներով պարգևատրվեցին Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ Արմեն Ղահրամանյանը, Հայաստանի հանրապետության զինված ուժերի ենթասպաների դպրոցի պետ Վահան Արսենյանը, Նոր Նորքի զինվորական կոմիսար Աշոտ Հակոբջանյանը, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի լավագույն կուրսանտներն ու աշխատակիցները:

Արդյունավետ համագործակցության համար ռազմական ինստիտուտի պետ Արմեն Ղահրամանյանի պատվոգրով պարգևատրվեց նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
