Հարգանքի տուրք Արաբկիր վարչական շրջանում
ՀասարակությունԱրաբկիր վարչական շրջանում Արցախյան հերոսամարտում կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ կազմակերպվել էր միջոցառում և ծաղկեդրման արարողություն՝ նվիրված Հայոց բանակի 24-րդ տարեդարձի առթիվ:
Տոնի շրջանակում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից նաև նվիրատվություն է իրականացվել տեղի զորամասին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետը: