Մարի Փափազյանը նշանակվել է Սան Խոսեի պետական համալսարանի նախագահի պաշտոնում
ՀասարակությունԿալիֆորնիայի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը Մարի Ա. Փափազյանին նշանակել է Սան Խոսեի պետական համալսարանի նախագահի պաշտոնում: Փափազյանը նոր պաշտոնին կանցնի 2016 թվականի հուլիսի 1-ից:
Այս մասին տեղեկացնում է Սան Խոսեի պետական համալսարանի պաշտոնական կայքը:
«Ինձ համար մեծ պատիվ է, որ Կալիֆորնիայի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդն ընտրել է ինձ որպես նախագահ: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ աշխատելու իրենց գործին նվիրված դասախոսների և անձնակազմի հետ, ովքեր օգնում են ուսանողներին նրանց ակադեմիական ճանապարհին` նախապատրաստելով արտալսարանական նվաճումների»,- նշել է Մարի Փափազյանը, ով ունի կրթական և վարչական աշխատանքի ավելի քան 25 տարվա փորձ:
Նա կլինի համալսարանի 29-րդ նախագահը և 3-րդ կին նախագահն ուսումնական հաստատության 159-ամյա պատմության ընթացքում: