Գունավոր վերարկուներ և վառ տրամադրություն (լուսանկարներ)
LifestyleՁմեռը արևի պակաս ենք զգում, քանզի մռայլությունը հաղթում է բնության մյուս ուժերին: Զգեստապահարանից եկեք հանենք սև վերարկուները, դրանք փոխարինենք գունավորներով: Այն կարծիքը, որ ձմռանը պետք է կրել մռայլ գույներ, վաղուց անցյալում է: Կարելի է ընտրել վառ մանուշակագույն, գինեգույն, դեղին, կապույտ, կամ ինչու ոչ՝ պաստելային գույներ: Հավատացեք, այսպիսով ոչ միայն կլինեք նորաձև, այլև կապահովեք Ձեր վառ տրամադրությունը. չէ որ հագուստի գույնից շատ բան է կախված:
Orer.am-ը Ձեզ համար առանձնացրել է այս ֆոտոշարքը, որտեղ կտեսնեք գունավոր վերարկուների գերնորաձևությունը:































