Հանրաքվեի հետ կապված խախտումների առնչությամբ 20 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ
ՀասարակությունՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերի՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դա տախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից հունվարի 29-ի դրությամբ ուսումնասիրվել է 528 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ): 60 դեպքով հարուցվել է քրեական գործ: 29.01.2016թ. ութ քրեական գործ ուղարկվել է դատարան: 20 քրեական գործով 20 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը: