Facebook-ը օգտատերերին կարգելի սոցիալական ցանցի միջոցով հրազեն վաճառել
ՀասարակությունFacebook-ը օգտատերերին կարգելի սոցիալական ցանցի միջոցով հրազենի մասնավոր վաճառք իրականացնել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության մամուլի քարտուղարին։
Միաժամանակ արտոնագրված վաճառողները նախկինի պես հնարավորություն կունենան գովազդել իրենց ապրանքը։ Facebook-ի ներկայացուցիչը հայտնել է, որ այդ դեպքում գործարքները կնքվելու են սոցիալական ցանցի սահմաններից դուրս։
Նշենք, որ 2014թ. մարտին Facebook-ն արգելել էր սոցցանցում մարիխուանա եւ դեղագործական միջոցներ վաճառել, փոխանցում է Lenta-ն։