Հայաստանն ու Հունաստանը բարձր են գնահատում ռազմական գործակցության ներկա մակարդակը
ՀասարակությունՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավոեիդիսին:Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր: Գեներալ-գնդապետ Խաչատուրովը բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և հույս հայտնել, որ այն ապագայում էլ ավելի կզարգանա:
Գնդապետ Մավրոեիդիսը ներկայացրել է համագործակցության ներկայիս ընթացքը և հունական կողմից առաջարկվող համագործակցության ծրագրերը: