ՌԴ ՊՆ-ին հարող կայքը ԼՂ-ն ներկայացրել է անկախ հանրապետություն. Ադրբեջանում հիստերիա է
ՀասարակությունՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը հարողtvzvezda.ru կայքը Հայոց բանակի 24-րդ տարեդարձին նվիրված ռեպորտաժում Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն):
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, ռեպորտաժում նշվել է, որ ազգային զինված ուժերի կազմավորման հերթական տարեդարձի պատվին Հայաստանի եւ Արցախի Հանրապետության ղեկավարությունն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որը կառուցվել է երկրի ազատության եւ անկախութւյան համար իրենց կյանքը տված ազգային հերոսների պատվին, եւ պսակներ ու ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի, ինչպես նաեւ զոհված մարտիկների հուշարձանին:
ՌԴ ՊՆ կայքի կողմից ԼՂ-ն անկախ հանրապետություն ներկայացնելը հերթական հիստերիան է առաջացրել Ադրբեջանում:
APA լրատվական գործակալությունը իրադարձությունը ներկայացրել է որպես «Ադրբեջանի դեմ ռուսաստանյան հեռուստաալիքի հերթական սադրանք»: