«Համահայկական մրցանակաբաշխություն 2016»-ը կնվիրվի ՀՀ և ԼՂՀ անկախության հոբելյաններին
ՀասարակությունՀամշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ սփյուռքի նախարարության 2016թ. գիտական և ստեղծագործական աշխատանքների համահայկական հերթական համատեղ մրցանակաբաշխության անցկացմանը նվիրված խորհրդակցությունը տեղի է ունեցել հունվարի 30-ին:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ստեղծագործական միությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Խորհրդակցության մասնակիցները քննարկել են մրցանակաբաշխության բովանդակությանը, պայմաններին, ուղղություններին, անվանակարգերին վերաբերող հարցեր, կազմակերպչական խնդիրներ:
Որոշվել է «Համահայկական մրցանակաբաշխություն 2016-ը» անցկացնել «Համազգային միասնությունը՝ հավաքական ուժի և հզորության գրավական» խորագրով՝ նվիրված ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյա հոբելյաններին:
Քննարկվել են նաև ՀՀ սփյուռքի նախարարության ու Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության համագործակցության շրջանակներում իրականացվող այլ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: