Երկարափեշ շքեղ զգեստ. ինչպիսին պետք է լինի այն (լուսանկարներ)
LifestyleԺամանակակից նորաձևության աշխարհում երկար զգեստ հասկացությունը մնացել է, բայց լիովին փոխվել է նրա տեսքը: Բազմաթիվ տարբերակներ, ձևեր, տարբեր ոճեր, տարբեր գործվածքների կիրառում և նրանց անկանխատեսելի համադրություններ. այս ամենն օգնում է կատարել զգեստի հիմնական ֆունկցիան` ընդգծել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հմայքը, գեղեցկությունն ու անհատականությունը:
Ցանկացած առիթի համար իդեալական կերպար ստեղծելու հարցում կօգնեն նաև գեղեցիկ աքսեսուարները: Պատրաստի կերպարում մեծ դեր են խաղում նաև մազերի սանրվածքը, մատնահարդարումը և դիմահարդարումը: Ո՞ր կանանց է խորհուրդ տրվում կրել երկար զգեստներ: Վերջիններս, ի տարբերություն զգեստի ցանկացած այլ տեսակից, սազում են բացառապես բոլոր կանանց, այստեղ կարևորը ձևվածքի ճիշտ ընտրությունն է և գունային գամման: Ի շնորհիվ երկար զգեստի, կանացի կազմվածքի թերությունները կարող են դառնալ նրա առավելությունները: Դեռևս բոլորովին վերջերս շատերը կարծում էին, որ երկար զգեստը համապատասխանում է միայն բարձրահասակ, սլացիկ ու էլեգանտ կանանց: Դա, իհարկե, այդպես է, սակայն ցածրահասակ, ինչպես նաև գեր կանայք նույնպես կարող են իրենց թույլ տալ կրել երկար զգեստներ` առանց վնաս հասցնելու իրենց արտաքին տեսքին:
Նախկինում, երկար զգեստ կրում էին միայն պարահանդեսի կամ հանդիսավոր ընդունելության մասնակցելիս: Իհարկե, նման ավանդույթ կա նաև մեր օրերում: Իսկ էլեգանտ ու ճաշակով ընտրված երկար զգեստն իր կրողին դարձնում է երեկույթի թագուհին: Երկար զգեստ կարելի է կրել նաև թեմատիկ երեկույթի, տոնական միջոցառման, ավարտական երեկոյի կամ հարսանիքի ժամանակ: Ծննդյան տարեդարձին կամ Նոր տարվա տոնին, երկար զգեստն իր տիրուհուն կվերածի անկրկնելի գեղեցկուհու, որն իր փայլով անկասկած ստվերում կթողնի բոլոր ներկաներին` առանց բացառության:
Orer.am-ը տարբեր հայտնի հավաքածուներից առանձնացրել է երկարափեշ զգեստներից առավել օրիգինալները: Իսկ քեզ ո՞րն է դուր գալիս:





































Պատրաստեց Լիանա Կարապետյանը