Ստեփանավանում բնակելի վագոն-տնակ է այրվել
ՀասարակությունՀունվարի 31-ին, ժամը 02.09-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Պրոմեթևսի փողոցում այրվում է բնակելի վագոն-տնակ.տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.25-ին, մարվել՝ 02.40-ին:
Այրվել է վագոն-տնակի պատի երեսապատումը (մոտ 4քմ), ներքնակը և մասամբ՝ մահճակալը: