Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ
ՀասարակությունՀանրապետության տարածքում փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 2-ին առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հյուսիսարևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը փ ետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 4-5-ին կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 2-ին սպասվում է ամպամածություն, հնարավոր են թույլ տեղումներ: Փետրվարի 1-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +5 աստիճան, փետրվարի 2-ին` +2, փետրվարի 3-ին` +3, փետրվարի 4-ին` +7, փետրվարի 5-ին` +9 աստիճան: