Քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատություններում կա անհրաժեշտ ջերմային ռեժիմ
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական և մշակութային բոլոր հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմ, ինչպես նաև անխափան գործում են ջրամատակարարման և էներգամատակարարման համակարգերը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այ ս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Նշված բոլոր հաստատություններում ապահովված է նաև բժշկական խիստ հսկողություն: