Վահան Շիրխանյանի փաստաբանը ներկայացրել է նրան բժշկական կենտրոն տեղափոխելու մասին միջնորդություն
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբանը երկու միջնորդություն է ներկայացրել: Առաջինը վերաբերում է խափանման միջոցը փոխելուն, երկրորդը՝ Վահան Շիրխանյանին, առողջական խնդիրներով պայմանավորված բժշկական կենտրոն տեղափոխելու մասին:
Այս մասին նշեց Վահան Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
«Վահան Շիրխանյանի առողջական վիճակը լավ չէ, գիտեք, որ նա մեկ վիրահատություն է տարել` կապված ոտքի երակների հետ: Ներկայում մյուս ոտքի երակների հետ կապված նույնպես խնդիրներ կան: Հետևաբար անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց»,-ասաց Ստեփան Ոսկանյանը: Նրա խոսքով, միջնորդություններից գոնե մեկի պատասխանը ակնկալում են ստանալ վաղը:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կասկածվում է նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: