Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը փակ է
ՀասարակությունՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փետրվարի 1-ի ժամը 21:00-ի դրությամբ, փակվել է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը:
Ինչպես տեղեկացրին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: