Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ- Ասադին
ՀասարակությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն փետրվարի 1-ին ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ հունվարի 31-ին Դամասկոսի Սաիդա Զեյնաբ թաղամասում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի պատճառով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ քաղաքացիներ։
Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: