Արմավիրի մարզի 10 դպրոցում դասերը չեն վերսկսվել
ՀասարակությունԱրմավիրի մարզի 10 դպրոցում փետրվարի 1-ից դասերը չեն վերսկսվել, քանի որ այդ կրթօջախներում ջեռուցումն իրականացվում է հեղուկ վառելանյութերով, և հնարավոր չի եղել համապատասխան ջերմաստիճան ապահովել:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԿԳՆհանրակրթության վարչության պետՆարինե Հովհաննիսյանը:
«Փետրվարի 1-ից սկսած արձագանք է ստացվել միայն Արմավիրի մարզից, որտեղ 10 դպրոց չեն աշխատում: Այդ դպրոցների նկատմամբ կունենանք առանձին վերաբերմունք, առանձին հանձնարարական: Դասապրոցեսը նորից վերսկսելու և բացթողածը լրացնելու վերաբերյալ: Երկուշաբթի օրվանից այդ դպրոնցերում ևս դասերը կվերսկսվեն»,- նշեց վարչության պետը:
Հովհաննիսյանը նշեց, որ բացթողած դասերը լրացնելու խնդիր չի առաջանա, քանի որ դպրոցները բաց թողած դասերը լրացնելու փորձ նախորդ տարվանից արդեն ունեն: Բաց թողնված դասերը կլրացվեն արձակուրդների, օրվա ընթացքում դասաժամերի ավելացման և շաբաթ օրերի հաշվին: Այդ հաշվարկների արդյունքում էլ բաց թողնված դասերը ապրիլի 10-ին լրացված կլինեն: Իսկ Արմավիրի մարզում եթե շարունակեն այս 3-4 օրը բացակայել, ապա նրանց մոտ ոչ թե ապրիլի10-ին կավարտվի բացթողումների լրացումը, այլ ապրիլի վերջին:
«Երեկ շուրջ 20-30 տոկոսով բացակայություններ են եղել, և դա պայմանավորված է տարբեր պատճառներով. և երեխաների հիվանդությամբ, և ծնողների կողմից ճշտումներով դպրոցներում տիրող իրավիճակի մասին և այլն»,- ասաց Հովհաննիսյանը` ընդգծելով, որ փետրվարի 2-ի բացակայությունների տվյալները դեռ պատրաստ չեն, սակայն առաջիկա օրերին արդյունքները գրեթե նույնը կլինեն: Իսկ 3 օրվա բացակայություններն երեխաների համար խնդիրներ չեն առաջացնի, քանի որ պայմանավորվածություն կա, որ բացակաները չնշանակվեն:
Հայաստանում սուր շնչառական վարակների տարած