Անթիլիասում Արամ Ա կաթողիկոսը կատարել է Ղեւոնդյանց Քահանաների հիշատակի նախատոնակը
ՀասարակությունԱնթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում փետրվարի 2-ին կատարվել է Ղեւոնդյանց Քահանաների հիշատակի նախատոնակը՝ հանդիսապետությամբ Սուրբ Աթոռի Գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին:
Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից, արարողությանը մասնակցել են Միաբան Հայրերը, եւ նախատոնակին նախագահել է Գերշ. Տ. Եփրեմ Արք. Թապագյանը:
Բուն Բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը, Հայ Եկեղեցու տոնացույցի համաձայն, նվիրված է Ղեւոնդյանց Քահանաներին, որոնք մեր պատմության ամենաճակատագրական պահին իրենց հավատքի ամրությամբ եւ պաշտոնի գիտակցությամբ առաջնորդ հանդիսացան՝ հույս ու կորով ներշնչելով հավատքի եւ հայրենիքի համար մղվող Վարդանանց ճակատամարտին: Ղեւոնդյանց այս արի կեցուածքը եւ անխախտ հավատքը վերանորոգում եւ ու վերակենսավորում է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Միաբանությունն իր աստվածանպատակ եւ ազգաշեն առաքելության մէջ։
Ըստ աղբյուրի՝ քահանայության պաշտոնի գիտակից ըմբռնումը մեր ժողովուրդի եկեղեցական-ազգային պատմության մեջ լավագույնս է արտահայտվում Ղեւոնդյանց Քահանաների կեցվածքով։ Քահանայության պաշտոնը եկեղեցու կյանքում կարեւորագույն պաշտոններից է: Այն, ըստ էության, Քրիստոսին է ներկայացնում ամեն Ս. Պատարագի ընթացքում աստվածապարգեւ «ընծաների» դիմաց: Այդ պաշտնը շատ ավելի խորն իմաստ ունի եւ դրա գիտակցումը մեծ պարտավորությունների տակ է դնում քահանային: Այն մարդկությանը տրված մեծագույն պատիվներից է՝ Սուրբ Բարսեղ Հայրապետի բացատրությամբ. «Բայց նախ գիտցէք որ քահանայութեան պատիւը չտրուեցաւ հրեշտակներուն, որովհետեւ անմեղ էին, այլ՝ մարդոց»: