Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցիչներին
ՀասարակությունՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 2-ին ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավկովկասյան բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Նելլի Թումասյանին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հա սարակայնության հետ կապերի վարչությունից:
Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել IRZ-ի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությունը և կարևորել մի շարք իրավական ակտերի մշակման հարցում Հիմնադրամի ցուցաբերած օժանդակությունն ու փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Թերեզա Թալհամերը նույնպես իր գոհունակությունն է հայտնել փոխգործակցության ներկայիս մակարդակից և Հիմնադրամի կողմից Արդարադատության նախարարությանը ցուցաբերվող իրավական օգնության շարունակականությունն ապահովելու պատրաստակամություն հայտնել:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են IRZ-ի աջակցությամբ ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման, պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև քննարկել անչափահասների արդարադատության ոլորտի զարգացմանն ու նոտարների վերապատրաստմանն ուղղված մի շարք հարցեր: